Եվրամիության դիտորդական առաքելությունը հույս է հայտնել, որ Ցխինվալիում Արչիլ Տատունաշվիլիի մահվան պատճառները պարզելու նպատակով անաչառ եւ թափանցիկ հետաքննություն կանցկացվի:ԵՄ-ի դիտորդական առաքելությունը ցավակցել է ընտանիքին.
«Փետրվարի 23-ին ԵՄ-ի դիտորդական առաքելությունը ստացել է Արչիլ Տատունաշվիլիի մահվան մասին տեղեկությունը, ինչի հետ կապված՝ մահացածի ընտանիքին իր ցավակցությունն է հայտնում: Առաքելությունը պատրաստ է աջակցել ընթացիկ հետաքննությանը»,- ասված է հայտարարության մեջ: