Մայիսի 29-31-ը արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում կկազմի 25-ից 30 աստիճան տաքություն:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, երկրի արևելյան շրջաններում մայիսի 30-ին օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի: Ջերմաստիճանն օրվա ընթացքում կկազմի 18-23 աստիճան, իսկ մայիսի 31-ին համեմատաբար կբարձրանա` հասնելով 25-30 աստիճանի:
Թբիլիսիում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ին և 31-ին կկազմի 27-29, իսկ մայիսի 30-ին՝ 21-23 աստիճան:
Փոխանցում է interpressnews լրատվականը։