
Օդերևութաբանների կանխատեսմամբ, Թբիլիսիում և Արևելյան Վրաստանում վաղվանից եղանակը կպարզվի: Interpressnews-ին շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունից Սվետլանա Նիորաձեն տեղեկացրել է, որ հունիսի 12-ին հիմնականում անձրևոտ եղանակ կլինի, սակայն նախորդ օրվա համեմատ թույլ անձրև է սպասվում։
«Վաղը եղանակը կպարզվի և կտաքանա: Մինչև հունիսի 16-ը հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում: Որոշ շրջաններում միայն հնարավոր է թույլ անձրև»,- հայտարարել է Նիորաձեն: