
Առաջիկա օրերին Վրաստանում տեղումներ են սպասվում: Շրջակա միջավայրի ազգային ծառայությունը ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Վրաստանում անձրևոտ եղանակներ է կանխատեսում:
Օդերևութաբանների խոսքով, օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կպահպանվի 23-28 աստիճանի շրջանակներում:
Նշվում է, որ եղանակը Վրաստանի գրեթե ողջ տարածքում կբարելավվի օգոստոսի 11-12-ին։