
Վրաց ուղղափառ եկեղեցին պատրիարքի ծննդյան օրվա հետ կապված հատուկ հանձնաժողով կստեղծի: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հանձնաժողովի կազմում կլինեն կառավարության, պատրիարքարանի և հանրության ներկայացուցիչներ:
«2017 թ.-ին 100 տարի է լրանում Վրաստանի եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման պահից, նաեւ բոլորի համար շատ թանկագին մարդու՝ մեր պատրիարքի օծման 40 եւ ծննդյան 85-ամյակներն են լրանում: Այդ պատճառով մենք որոշում ենք կայացրել ստեղծել հատուկ հանձնաժողով, որպեսզի հատուկ նշենք այս ամսաթվերը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով՝ հնարավոր է անցկացվեն գիտական կոնֆերանսներ, նաեւ միջազգային խաղաղարարական կոնֆերանս, ուր հրավիրված կլինեն բարձրաստիճան հյուրեր:
« Ավելի շատ մանրամասներ պարզ կդառնան, երբ կձևավորվի հանձնաժողովը»,- ասել Կվիրիկաշվիլին: