Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն պարզաբանումներ է արել սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած ընտրական դաշինքների վերացման մասին կետի շուրջ։
«Ընտրական բլոկը վերանում է, որպեսզի Վրաստանում մեկընդմիշտ կուսակցական համակարգ ձեւավորվի»,-այս մասին Կոբախիձեն ասել է Քութայիսիիում, որտեղից այսօր մեկնարկել են սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրային քննարկումները:
Խորհրդարանի խոսնակը ասել է, որ Վրաստանը շատ մոտ է այն իրավիճակին, որում 1992թ․ գտնվում էին Լիտվան, Չեխիան, Սլովակիան։
«Վրաստանը նույն վիճակում էր նաև 1992 թ․-ին: Ընտրական դաշինքներն են հիմնական խոչընդոտը, որ երկրում չի ձեւավորվում կուսակցական համակագը: Այն հնարավորություն է տալիս, որ Վրաստանում վերջապես գոյություն ունենա այսպես ասած որակավորում ունեցող 20 կուսակցություն: Եթե սա չուղղենք, ապա 3017 թ․ կշարունակենք մնալ այս նույն իրավիճակում»,- հայտարարել է Կոբախիձեն: