«Եթե որևէ մեկը ձեզ ասում է, թե բռնազավթման հետևանքով առաջացած շփման գծում ամեն բան նորմալ է, ապա նա հաստատ նորմալ չէ», -այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ Գորիում «Ազգային անվտանգության նախագծում և ապահովում» ռազմավարական քննարկումների ժամանակ:
Ըստ նրա, երկրում հիմնական խնդիրը բռնազավթված տարածքների հարցն է:
«Վրացական հողերի յուրաքանչյուր մետրը, որտեղ կառուցվում են նոր մետաղալարեր կամ ցանկապատեր, մեր կառավարումից դուրս մնացած բոլոր տարածքները, միևնույնն է, Վրաստանի տարածք են: Բացի այդ, ցանկացած տեղում, յուրաքանչյուր մարդու առևանգում ուղղված է պետության կայունության դեմ, որպեսզի որոշ վրացիներ կարծեն, թե հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սա է հիմնական հարվածը, որը գաղափարականորեն իրականացվում է մեր երկրի դեմ: Ցանկացած քաղաքական գործիչ, ես գիտեմ այդպիսիների, ում մտքով կանցնի, թե կարող են բռնազավթչի հետ բանակցել մեր հողերը զիջելու մասին, կլինի մեր անցյալի և ապագայի թշնամին», — ասել է Գիորգի Մարգվելաշվիլին: