Սեպտեմբերի 9-ին «palitra»-մերդիա կազմակերպությունը հրապարակել է վրացական մի շարք կայքերում («ipn.ge» «kvirispalitra.ge», «bpn.ge» , «palitratv.ge», «ambebi.ge», «mshoblebi.ge», «marao.ge») անց կացված հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցել է մոտ 12 հազար օգտատեր:
«Եթե Խորհրդարանական ընտրություններն անցկացվեն վաղը, ում օգտին կքվեարկեք» հարցին 33 տոկոսը պատասխանել է «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան»-ի:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին իր ձայնը կտա ընտրողների 16 %-ը: Երրորդ տեղում է Պաատա Բուրճուլաձեի ղեկավարած `«Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» բլոկը՝ մոտ 4 % ձայնով, այնուհետև Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցությունը: 5-րդ հորիզոնականում է «Դավիթ Թարխան- Մոուրավի, Իրմա Ինաշվիլի- Վրաստանի Հայրենասարներ դաշինք, միավորված ընդիմություն» բլոկը:
Հատկանշական է, որ իշխող «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան»-ին ամենամեծ աջակցությունը ցույց են տվել «Interpresews.ge» կայքի օգտատերերը: Այս կայքի օգտատարերի 44 %-ը պատրաստ է իր ձայնը տալ գործող իշխանությունների օգտին:
Ինչ վերաբերում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, նա ամենաբարձր ցուցանիշը գրանցել է «marao.ge» կայքում` հավաքելով ձայների 18,5 %-ը: