Եգիպտոսցի գործարար Սամեդ Ռեֆատ Հաբիբը ասել է, որ Վրաստանում իր դեմ ահաբեկչական գործողություն է կատարվել:Գործարարի խոսքերով` Թբիլիսիի «Մզիուրի» այգում գտնվող 14 000 մ² հողատարածքը, որը ձեռք է բերել 2013 թվականին, 2014 թվականին կեղծ լիազորագրի օգնությամբ խլել են` տեղեկացնում է «Ռուսթավի 2»-ը:
«Դատավորը անարդար որոշում է կայացրել և անօրինական կերպով առգրավել է իմ սեփականությունը, որին մասնակցել են իրավապահ մարմինները, հանրային ռեեստրի ներկայացուցիչներ և դատախազությունը»,— հայտարարել է Սամեդ Ռեֆատ Հաբիբին:
Դատարանը անօրինական առգրավման գործին մասնակից 6 անձից 3-ին պատասխանատվության է ենթարկել, սակայն սեփականությունը չի վերադարձրել: Իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Զազա Խատիաշվիլիի խոսքերով` գործը նման է կոռուպցիոն գործարքի, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Սա կոռուպցիոն գործ է, որին մասնակցել են ենթադրաբար շատ պաշտոնյաներ, սակայն պատասխանատվության են ենթարկել միայն մի քանի մարդու»,- հայտարարել է Խատիաշվիլին:
Գործարարի իրավաբան Ֆրիդոն Սիխուաշվիլին պահանջում է վերսկսել հետաքննությունը: