Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ փորձագետները այսօր հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Լիտվայի լրագրողների միության ղեկավարը և լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցուցչի խորհրդականը հանդիպել են վրաստանյան մի շարք լրատվամիջոցերի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումներում անդրադարձ է եղել Վրաստանում ԶԼՄ-ների իրավիճակին, մեդիաօմբուդսմենի ինստիտուտի ստեղծմանը, բարձրացվել է նաև վերջերս «Ռուսթավի 2» հեռուստաաընկերության շուրջ ստեղծված խնդիրը:
ԵԱՀԿ փորձագետները արդեն երրորդ օրն է Վրաստանում են: Նրանք հանդիպումներ են անցկացրել նաև երկրի իշխանությունների, ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։