Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության և Պատիժների իրականացման ու պրոբացիայի նախարարության աշխատակիցները համատեղ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում դրամաշորթության ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալել են Ռուսթավիի թիվ 16 քրեակատարողական հիմնարկի տեսուչ Նաթելա Ճինճարաձեին:
Պետանվտանգության ծառայության տեղեկատվության համաձայն՝ Ճինճարաձեն հիմնարկի դատապարտյալներից մեկին ժամանակից շուտ ազատելու համար վերջինիս մտերիմներից 7000 դոլար է վերցրել, ինչի համար հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 19-180-րդ հոդվածի 3-րդ մասի «Ա» և « Բ» կետերի համաձայն, ինչը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում: