
Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին տեղեկացրել է, որ առաջիկայում դպրոցներում հոգեբաններից զատ կներգրավվեն նաև հոգեբանության մագիստրոսներ և դոկտորանտներ:
«Խնդիրը խորքային է և լուրջ հետազոտության կարիք ունի: Արդեն հանդիպումներ ենք սկսել: Հանդիպել եմ հոգեբանների խմբի հետ, հայտնի հոգեբանների, որոնք զբաղվում են երեխաների հոգեբանությամբ և տարբեր հետազոտությունների հեղինակներ են: Հետաքրքիր պլաններ ունենք: Դպրոցներում պրոֆեսիոնալ հոգեբաններ կլինեն: Պրոֆեսիոնալների հետ գործին ներգրավված կլինեն նաև մագիստրոսներ և դոկտորանտներ»,- հայտարարել է նախարարը: