
Թբիլիսիի Խորավա փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող անչափահասը, որը թաքնվում էր ոստիկանությունից, երեկ երեկոյան ինքնակամ հանձնվել է:
Գ.Ջ.-ի փաստաբանի խոսքով, ընտանիքը երեկ է պարզել մեղադրյալի գտնվելու վայրը և որոշում է կայացրել, որ Գ.Ջ.-ն ներկայանա Ներքին գործերի նախարարություն՝ օգնելով պարզել միջադեպի հետ կապված մանրամասները:
Նշենք, որ Գ.Ջ.-ին երեկ հեռակա ազատազրկել են: Ձերբակալված է ևս մեկ անչափահաաս՝ կանխամտածված սպանության մեղադրանքով:
ՆԳՆ-ը տեղեկացնում է, որ գործի շրջանակներում բացի անչափահասներից, ձերբակալվել է նաև 3 անձ, ովքեր մեղադրվում են հանցագործությունը թաքցնելու, ոստիկանությանը չհայտնելու մեջ: