Դոլիձեն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

«Լավրովի հայտարարությունը ոչ նոր է, ոչ  էլ հեղափոխական ինձ համար»,-այսպես է արձագանքել Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն՝ անդրադառնալով ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ 

Հիշեցնենք՝ Լավրովը անդրադառնալով  Վրաստանի հետ  առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու հարցին, ասել էր, որ հարցը կախված է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, այլև տարածաշրջանի անվտանգության հետ:  Նա մասնավորապես ակնարկել է, որ ահաբեկիչները որպես ներթափանցման ուղղություն կարող են օգտագործել Վրաստանի տարածքը։

Դելիձեն ասել է, որ Վրաստանի պատասխանը անփոփոխ է եւ կայուն. «Վրաստանն իր զարգացման ճանապարհի վրա է։ Երկիրը գրավիչ է ինչպես ներդրողների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Մենք  զարգանում ենք՝ փորձելով մեր քաղաքացիների համար ապահովել  բարեկեցիկ կյանք: Այս նպատակներից ելնելով՝ մենք էլ ավելի կմոտենանք ՆԱՏՕ-ին ու եվրոպական ընտանիքին․ Դա կլինի տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգության գրավականը»,- նշել է Դոլիձեն:

 

Թողնել պատասխան