
Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը պահանջում է արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Բորիս Ֆիլատովին դուր չեն եկել Կիևում հանրահավաքի ընթացքում Սաակաշվիլիի հնչեցրած խոսքերը: Սահակաշվիլին ասել էր, թե ապակենտրոնացումն այն ճանապարհն է, որն Ուրաինային կտանի տեղային կաշառակերության: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Ըստ լրատվամիջոցների՝ Ֆիլատովը Ֆեյսբուքյան իր էջում կոշտ մեկնաբանություններ է հնչեցրել. «Հազիվ տարածքային համայնքները մի փոքր հանգիստ շնչեցին, հիմա նորից առաջարկում են նրանց զրկել ֆինանսական անկախությունից: Եթե Սաակաշվիլին իսկապես այդ կարծիքին է, ես պահանջում եմ նրան վտարել Ուրաինայից»:
Իր գրառման վերջում քաղաքապետը նաև խորհուրդ է տվել ստուգել՝ արդյոք Սաակաշվիլիին թմրանյութ է օգտագործել: