
Օգոստոսի 16-ի ուշ գիշերը դերասան Զազա(Զուզու) Բեժաշվիլիին մահացած են գտել Դոլիձե փողոցի բնակելի շենքերից մեկի վերելակում: Առկա տեղեկատվության համաձայն, նրա մարմնին բռնության հետքեր չեն եղել:
Դոլիձեի փողոցի բնակիչների խոսքերով, դերասանը չի ապրում այն շենքում, որտեղ նրան մահացած են գտել։ Ըստ նրանց, դերասանը հյուր է գնացել նշված բնակելի շենք, իսկ վերելակով բարձրանալիս, մուտքի մոտ իրեն վատ է զգացել:
Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն: Զազա Բեժաշվիլիի մարմինը փոխանցվել է փորձաքննության ազգային բյուրոյին՝ մահվան պատճառները պարզելու նպատակով:
Գործ է հարուցվել ՔՕ-ի 115-րդ հոդվածի հատկանիշներով, որը ենթադրում է ինքնասպանության հասցնել: