«Կիրառելիություն՝ օրենսդրական բարեփոխումներն առանց իրականացման», նման վերնագրով հաշվետվություն ներկայացրեց Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին։ Հետազոտությունը՝ «սահմանափակ կարողություններ ունեցողների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի իրականացման գործընթացի մոնիտորինգի շրջանակներում է:
«Հետոզոտության հիմնական նպատակն էր գնահատել ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, հիմք ընդունելով դատական վճիռները: Ուսումնասիրվել է 519 եզրափակիչ վճիռ»,- իր խոսքում նշեց Օմբուդսմենը:
Ուչա Նանուաշվիլին նաեւ ասաց, որ պետք է փոփոխություններ մտցնել դատարանների աշխատանքային պրակտիկայում, քանի որ դեպքեր կան, երբ դատարանի եզրակացությունը ակնհայտորեն անհիմն են: Բարեփոխումից հետո, ընդհանուր իրավասության դատարանների կողմից ընդունված որոշումնրը, որոնց համաձայն մարդը պարտադիր աջակցության կարիք ունեցողի կարգավիճակ է ստացել, հաճախ հիմնավորված չեն։ Բացի այդ, դատարանների մի մասը հաշվիլ չի առնում ընթացակարգային ժամկետները, ասված է հաշվետվության մեջ:
«Հաշվետվությունը վերաբերում է կարողունակություն երեւույթի բարեփոխմանը։ Այն դիտարկել է կոնկրետ ժամանակահատվածում դատարանի կողմից ընդունված որոշումներ, որոնց վրա արված եզրակացությունները ներկայացնում են առկա համակարգային խնդիրները սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց վերաբերյալ: Խնդիրներ կան հատկապես փորձաքննությունների բյուրոյի հետ կապված, ինչպես նաեւ դատական համակարգում, որը հաճախ չի իրականացնում օրենքի պահանը»,- Ալիքի հետ զրույցում ասաց հետազոտության հեղինակ Վախուշտի Մենաբդեն:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող խորհրդատվական հաշվետվությունում նշված է. «Դատարանի որոշումները պետք է հենված լինեն մարդու անձնական կարիքների վրա: Աջակցություն կարող է սահմանվել բացառապես այն իրավունքների կամ դրանց իրականացման վերաբերյալ, որոնք բխում են անձի շահերից»: Խորհրդատվական փաթեթն առաջարկում է նաեւ օրենսդրական փոփոխությունների իրականացում։