
«Լրացուցիչ ինտեգրում՝ նոր հնարավորությունների համար» — Եվրամիության ինտեգրման հանձնաժողովի նիստում Արտաքին գործերի նախարարի ներկայացրած նոր հայեցակարգն է սա: Փաստաթուղթը ենթադրում է ԵՄ-ի հետ համագործակցության համար առկա մեխանիզմների առավելագույն օգտագործում և ունի մի քանի առաջնահերթ ուղղություններ:
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հաստատել էր ԵՄ ինտեգրման ճանապարհային քարտեզագրման հայեցակարգը, որի քննարկումը հանրային կլինի:
Վարչապետի խոսքերով, ճանապարհային քարտեզը կնպաստի ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել սերտացմանը, քան նախատեսված է Ասոցացման համաձայնագրի շրջանակներում: