
Դեմիրելի գործընկեր վարժարաններն իշխանություններին են դիմել Դեմիրելի վարժարանի ձերբակալված տնօրեն Մուստաֆա Էմրե Չաբուքի հարցով՝ պահանջելով նրա արտահանձնման կասեցումը:
«Սխիվի»-ի դպրոց-վարժարանի աշխատակից Թինաթին Չխաիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Դեմիրելի գործընկեր վարժարանների ներկայացուցիչները ստորագրել են միասնական դիմումի ներքո եւ իրենց աջակցությունը հայտնել Մուստաֆա Էմրե Չաբուքին: Նրա խոսքով, հայտարարությունը ստորագրել է 5 դպրոց-վարժարան:
«Ուսումնական տարվա ավարտին ամփոփիչ հանդիպումներ ենք ունենում, սակայն այս հանդիպման գլխավոր թեման Մուստաֆա Էմրե Չաբուքիի ձերբակալությունն էր» -ասել է Թինաթին Չխաիձեն: