Վրաստանի ողջ տարածքում դեկտեմբերի 6-ից օդերևութաբանները կանխատեսում են եղանակի կտրուկ վատացում: Սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Հաղորդվում է նաև, որ սպասվում է նաև ուժեղ քամի, ծովում 4-5 բալանոց փոթորիկ։ Բարձր լեռնային մի շարք հատվածներում մեծ է ձյունամրրիկի հավանականությունը: