«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության փոխանցմամբ` շուտով կսկսի գործել «Միություն» թերթի «Ամբիոն» ամենշաբաթյա հատուկ անվճար հավելվածը, որը կտարածվի թերթի բաժանորդների շրջանում և որի նպատակը կլինի աջակցել վիրահայության ճակատագրով մտահոգ մարդկանց միջև հատուկ թեմաների շուրջ քննարկումների և կարծիքների փոխանակմանը: Ցանկացողները հնարավորություն կունենան «Ամբիոն»-ում հրապարակել իրենց նյութերը:
Նախաձեռնությանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: