Վրաստանի դատախազությունը հաստատում է, որ Թբիլիսիի կենտրոնում զինված հարձակում է տեղի ունեցել Ինտերպոլի վրացական բյուրոյի աշխատակցի դեմ:
Վակե թաղամասի Շատբերաշվիլիի փողոցում տեղի ունեցած հարձակման արդյունքում Ինտերպոլի աշխատակից Ռոստոմ Լորտկիպանիձեն, ինչպես մինչ այդ նշվել է, հրազենային վնասվածք չի ստացել:
Այս մասին հայտարարել է դատախազության մամուլի ծառայության ղեկավար Նաթիա Սուխիշվիլին՝ նշելով որ Լորտկիպանիձեն պատասխան կրակ է բացել, որի արդյունքում մեկ մարդ վիրավորել է: