
«Դավիթ Սարալիձեն բարի, պարկեշտ ու կազմակերպված երեխա էր: Դպրոցում չեք գտնի մի մարդ, ով կասի, թե նա նվաստացնում, կամ վատ էր վերաբերվում որևէ մեկին», — այս մասին հայտնել է Թբիլիսիի 51-րդ դպրոցի տնօրեն Մանանա Թուրքաձեն՝ արձագանքելով երեխայի հոր՝ Զազա Սարալիձեի՝ «անկեղծ ասել, թե ինչպիսի երեխա է եղել Դավիթը դպրոցում» հարցին:
«Երբեք չէի կարող պատկերացնել, որ այս թեմայով ստիպված կլինեմ մեկնաբանություն անել: Դաթոն շատ բարի տղա էր, երբեմն ռեփ էր կարդում «Ես պոզիտիվն եմ»: Սպորտային միջոցառումներ էր կազմակերպում, նրա հետ երբեք խնդիր չի եղել»,- նշել է Թուրքաձեն:
Տեղեկացնում է News.ge-ն: