«Վրացական երազանքի» ներկայացրած պատգամավորների թեկնածուների ցանկից պարզ է դառնում, որ դաշինքը երկիրը հետ է տանում դեպի Շեվարդնաձեի ժամանակաշրջան»:Նման հայտարարությունն է արել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: «Իրենց աշխատակիցներով, խնդիրներով եւ մտածելակերպով երկիրն առաջ չեն տանի, իսկ ժողովրդին ապագա է հարկավոր: «վրացական երազանքի» Իմերեթիի (նկատի ունի Իմերեթիիում ներկայացված-խմբ.) ցուցակը պարզ բացատրությունն է, թե ինչու ժողովուրդը չպիտի քվերակի «Վրացական երազանքին», այլ ընտրի քաղաքական այն ուժին, որը երկրին իսկապես ապագա կբերի»,- ասել է Բաքրաձեն:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» ցուցակում ընդգրկվել է նաեւ Կոբա Նարչեմաշվիլին, ով նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի նախագահության տարիներին ղեկավարել է ՆԳՆ-ը:
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» ցուցակում ընդգրկել է նաև Շևարդնաձեի ժամանակաշրջանի մի շարք այլ ազդեցիկ գործիչներ: