Վրաստանի Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտաքին գործերի եւ համագործակցության պետքարտուղար Ֆիլիպ Համոնդին:
Ինչպես Կառավարության աշխատակազմից հաղորդել են «interpressnews»-ին, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության լայն շրջանակ, այդ թվում` Վրաստանի եվրոպական ընտրությանը, Կառավարության` 4 կետից բաղակացած բարեփոխումների ծրագրին եւ տարածաշրջանային անվտանգությանն առընչվող խնդիրներ:
Վարչապետը վերահաստատել է, որ Վրաստանի համար եվրոպական ինտեգրացիան շարունակում է առաջնահերթություն լինել, եւ այս հարցում առաջնային կարեւորությունը տրվում է վիզայի ազատականացման գործընթացի հաջող ավարտին: Իր հերթին Ֆիլիպ Համոնդը վերահաստատել է Մեծ Բրիտանիայի կողմից աջակցությունը Վրաստանի` եվրոպական եւ եվրատլանտյան նկրտումներին, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Ինչպես պարզաբանում են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով պետքարտուղարը հետաքրքրվել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակով, վրաց-ռուսական հարաբերությունների եւ այսպես կոչված` նոր սահմաներ ստեղծելու գործընթացով: Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է եղել այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Վարչապետը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը կապահովի ընտրություների լիարժեք համապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքների.
«Դրական է գնահատվել համագործակցության նոր ձեւաչափը, որը վրաց-բրիտանական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներն է ընդկրկում, փաստացի մոտենալով ռազմավարական համագործակցության: Ընդգծվել է նաեւ այս ձեւաչափի հետագա խորացման անհրաժեշտությունը»,- պարզաբանում են վարչապետի աշխատակազմից: