Թբիլիսիում գրողների տանն այսօր բացվեց արդեն չորրորդ անգամ անցկացվող գրականության փառատոնը։
Փառատոնը Թբիլիսիում է հավաքել 24 հեղինակի աշխարհի 21 երկրից։ Փառատոնի շրջանակներում կանցկացվեն գրական երեկոներ, հանրային դասախոսություններ, գրքերի շնորհանդեսներ և բանավեճեր։
Միջոցառումների մեծ մասը կանցակցվեն գրողների տանը, ինչպես նաև «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում, Ճավճավաձեի անվան պետական համալսարանի Ավստրիական գրադարանում, Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի հինգերորդ մասնաշենքում։
Փառատոնը կանցկացվի մինչև մայիսի 19-ը։
Թբիլիսիի գրական փառատոնը գրողների տան և Վրաստանի կրթության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է 2015 թվականից։