Վրաստանի պետանվտանգության ծառայության (ՊԱԾ) հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները օպերատիվ գործողության արդյունքում ձերբակալել են Գուրջաանիի մուիցիպալիտետի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների։
Պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու մեղադրանքով գործ է հարուցվել քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային, ճարտարապետության և հուշարձանների պահպանության վարչության պետ՝ Նոդար Շ․-ի, նույն վարչության ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Թեյմուրազ Բ․-ի, շինարարության 3-րդ կարգի գլխավոր մասնագետ Գիորգի Ա․-ի, իրավաբանական ծառայության վերահսկողության և տեղական կառավարման 3-րդ կարգի ավագ մասնագետ Իվանե Ք․-ի, նույն մունիցիպալիտետի նախկին փոխքաղաքապետ Դիմիտրի Կ․-ի, վերահսկողության բաժնի նախկին ղեկավար Դուրմիշխան Ա․-ի և շրջանում քաղաքապետի նախկին ներկայացուցիչ Դիմիտրի Ա․-ի դեմ։
ՊԱԾ-ի հաղորդագրությունում նշվում է, որ վերջիններս յուրացրել են Գուրջաանիի մունիցիպալիտետի քաղաքապետարանին պատկանող շուրջ 14,302,96 լարի գումար։ Գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 342-րդ հոդվածի համաձայն, ինչը մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում։