Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ղեկավար Մամուկա Կոբախիձեն հայտարարել է, որ քաղաքի մետրոպոլիտենի «Գուրամիշվիլի» կայանը կվերսկսի աշխատել այս շաբաթ:
Նրա խոսքով, մետրոյի կայարանում այժմ ընթանում են մաքրման աշխատանքներ, սակայն ամբողջական վերանորոգումը կավարտվի 3-4 ամսում։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ «Վարկեթիլի» և «Սամգորի» կայարաններում վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են, իսկ անվտանգության նկատառումներով ստուգումներն արդեն ավարտվել են, «Հավլաբարի» կայարանի ստուգման եզրակացությունը հայտնի կդառնա առաջիկա օրերին: Փոխանցում է interpressnews-ը։