Գուդաուրիում տեղի ունեցած դեպքի հետեւանքով վնասված Ուկրաինայի քաղաքացուն ուղղաթիռով Թբիլիսի են տեղափոխել: Ողղաթիռը վայրէջք է կատարել Ղուդուշաուրիի կլինիկայի բակում:
Ղուդուշաուրի կլինիկայում սպասում են նաեւ երկրորդ ուղղաթիռին, որով կբերվի Շվեդիայի քաղաքացին:
Հիշեցնենք, Գուդաուրիում ճոպանուղու տեխնիկական թերության պատճառով տեղի ունեցած վթարի հետեւանքով վնասվել են Ուկրաինայի 4, Շվեդիայի 1, Ռուսաստանի 2 եւ Վրաստանի 1 քաղաքացի: