
Մարտի 16-ին Գուդաուրիում տեղի ունեցած պատահարի արդյունքում պաշտոնաթող են արվել Գուդաուրիի լեռնային կառավարման դեպարտամենտի ղեկավարը և լեռնային հանգստավայրի զարգացման կազմակերպության տեխնիկական հարցերով փոխտնօրենը:
Մարտի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին՝ ավելացնելով, որ նշված անձինք սեփական կամքով են ազատվել պաշտոններից:
Առաջին փոխվարչապետը հրապարակել է միջադեպի վերաբերյալ նախնական եզրակացությունը: Նրա խոսքով, մարտի 16-ին Գուդաուրիում տեղի ունեցած միջադեպի պատճառը մարդկային գործոնն էր: Այդ օրը իրականում տեղի է ունեցել էլեկտրական լարման անկում, ինչի պատճառով ճոպանուղին դադարել է աշխատանքը, չնայած դրանից հետո օպերատորը պետք է գործեր կոնկրետ հերթականությամբ: Օպերատորը ևս ազատվել է աշխատանքից: