
Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրի ճոպանուղու վթարային արգելակման հետևանքով տասը մարդ է տուժել։ «Ինտերպրեսնյուսին» առողջապահության նախարարությունից հայտնել են, որ բոլոր տուժածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։
Նշվում է, որ անջատվել է ճոպանուղու էլեկտրաէներգիան, որի հետևանքով այն կանգնել է, այնուհետև սկսել է շարժվել հակառակ ուղղությամբ։
Տեղում աշխատում է շտապ օգնության երեք խումբ։ Հաղորդվում է, որ առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տուժածները տեղափոխվել են Գուդաուրիի հիվանդանոց։
Բացի այդ, Թբիլիսիից ռեանոմոբիլ է ուղարկվել, որը հարկ եղած դեպքում, տուժածներին կտեղափոխի մայրաքաղաք։
Տուժածներն ունեն միջին ծանրության վնասվածքներ։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերն արդեն տարածել են տեսանյութեր դեպքի վայրից։