Վրաստանի «Կոմունիստական կուսակցության» անդամները եւ ստալինականները Խորհրդային Միության նախկին առաջնորդ, ազգությամբ վրացի Իոսիֆ Ստալինի ծննդավայրում՝ Վրաստանի Գորի քաղաքում, նշել են Ստալինի ծննդյան 130-ամյակը։
Նրանք նախ հավաքվել են Ստալինի թանգարանի բակում, ելույթներ ունեցել, այնուհետեւ կարմիր դրոշներով, Ստալինի լուսանկարներով եւ պաստառներով երթ են անցկացրել:
Ավելի ուշ ցույցի մասնակիցները քաղաքի կենտրոնական հրապարակում խորհրդանշորեն Ստալինի կիսանդրին են տեղադրել եւ զարդարել ծաղիկներով: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ 2010-ին Ստալինի կիսանդրին ապամոնտաժվել էր, մինչդեռ քաղաքի բնակիչները համաձայն չէին այդ մտքի հետ և պահանջում էին արձանը քաղաքի կենտրոնական հրապարակ վերադարձնել։