Գորիում թալանել են «Մագթիի» գրասենյակը: Հաղորդվում է, որ ենթադրյալ հանցագործն անչափահաս է:
Նրան հաջողվել է խանութից բջջային հեռախոսներ գողանալ, որից հետո գրասենյակի ահազանգն է միացել, սակայն երիտասարդը արդեն լքած է եղել տարածքը: Դեպքն արձանագրել են տեսախցիկները:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, կատարվել է գողություն, որի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով: