Գորիի մունիցիպալիտետի Աձվա գյուղի հարակից տարածքում զինվորական համազգեստ կրող զինված անձինք տեղի երկու բնակիչ են ձերբակալել: 40-ամյա Իոսեբ Գունդիշվիլին եւ 30-ամյա Դավիթ Գերկեուլիին սահմանապահները ձերբակալել են, երբ վերջիններս գյուղի սահմանին գտնվող Սուրբ Գիորգի եկեղեցում աղոթելիս են եղել։
Համագյուղացիների հայտարարությամբ, նշված աղոթատեղին շփման գծի մոտակայքում է, Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում է գտնվում եւ, համապատասխանաբար, շփման գիծը չեն խախտել: Միեւնույն ժամանակ, գյուղում կարծում են, որ տղամարդկանց Ցխինվալիի ոստիկանության մեկուսարան են տեղափոխել:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից «Ինտերպրեսնյուս»-ին հաղորդել են, որ տեղի ունեցածի մասին տեղեկացրել են դիտորդական առաքելությանը։
«Հաստատում ենք, որ 2 անձ է ձերբակալվել: Աշխատում է թեժ գիծը: Տեղեկացված է նաեւ ԵՄ-ի դիտորդական առաքելությունը»,- նշել են ՊԱԾ-ից: