Վրաստանի Գորիի շրջանի Դիցի գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ուշադրություն դարձնել գյուղի խնդիրներին։
Նրանց խոսքերով, գյուղում ջրամատակարարում չկա, ինչի հետևանքով տուժում է բերքը։ Սա ամենակարևոր հարցն է, որի առընչությամբ մինչ այդ Դիցիի բնակիչները բազմիցս կառավարությունից խոստումներ էին ստացել, սակայն սայլն այդպես էլ տեղից չի շարժվել։
Ցույցի 4 մասնակիցներ հանդիպել են կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներին, ներկայացրել գյուղի խնդիրները: Նրանց ևս մեկ անգամ վստահեցրել են, որ առկա խնդիրներին լուծում կտրվեն: