«Գիրչի» կուսակցությունը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող է մասնակցել, եթե 25 հազար ստորագրություն ներկայացնի:
Կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն հայտարարել է, որ իրենց համար կարևոր չէ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը, այդ քայլին կգնան, եթե ստորագրությունները հավաքվեն:
«Գիրչին չի պատրաստվում որևէ թեկնածուի աջակցել: Մենք չենք հավատում, որ նրանցից որևէ մեկը պատրաստվում է պայքարել այնպես, ինչպես մենք դա կանեինք։ Սա պայքար է ազատության համար: Գիրչին դաշինք չի կազմի այլ ուժերի հետ: 25 հազար իրական ստորագրություն հավաքելու դեպքում մենք կմասնակցենք ընտրություններին»,- հայտարարել է Ջափարիձեն: