«Նոր Վրաստան» քաղաքացիական հարթակ, «Գիրչի» նոր քաղաքական կենտրոն և «Նոր աջեր» կուսակցությունները շուրջ մեկ ամիս անցկացրած խորհրդակցությունների արդյունքում կազմել են քաղաքական նոր բլոկ` «Վաշաձե-Ջափարիձե-նոր ընտրություն» անվամբ: Օգոստոսի 5-ին քաղաքական նոր դաշինքը Թբիլիսում ներկայացրել են «Նոր Վրաստանի» քաղաքացիական հարթակի առաջնորդ Գիորգի Վաշաձեն, «Գիրչի» քաղաքական կենտրոնի ղեկավար Զուրաբ Ջափարիձեն և «Նոր աջեր» կուսակցության նախագահ Մամուկա Կացիտաձեն:
Կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ Վրաստանի տնտեսության զարգացման ընդհանուր հայացքները, արտաքին քաղաքական արևմտամետ ընտրությունը, նորարարական նախաձեռնություններն ու ընդհանուր ծրագրերն են հիմք հանդիսացել միավորման համար:
Առաջնորդների կարծիքով ռեսուրսների միավորումը նրանց առավել մրցունակ կդարձնի, կարդարացնի հասարակության սպասելիքները: Տեղեկացնում է interpressnews-ը: