Կաթոլիկ աշխարհն այսօր նշում է Քրիստոսի ծննդյան տոնը։
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Վրաստանի կաթոլիկ համայնքին` Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթել սեր, խաղաղություն ու երջանկություն:
«Շնորհավորում եմ այս հրաշափառ տոնի կապակցությամբ: Փրկչի Սուրբ Ծնունդը մեր ազատությունն է և վերածնունդը։ Թող ազատության և հավատքի այս մեծ տոնը սեր և խաղաղություն բերի ձեր ընտանիքներին և մեր հայրենիքին», — ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահը:
Նշենք, որ վիճակագրական վերջին տվյալների համաձայն, Վրաստանում ապրում է մոտ 50 հազար կաթոլիկ: