«Ողջ աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներն հաջողությամբ իրկանացնելու համար, մենք պետք է գործենք միասնաբար ոը եռանդուն:
Այս խոսքերով իր ելույթն է սկսել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` Հավլաբարի իր նստավայրում հյուրընկալելով օտարերկրյա դիվանագիտների ու կառավարության ներկայացուցիչների: Նա մասնավորապես առանձնացրել է հաջորդ տարվա հնարավոր մարտահրավերները: Միաժամանակ նախագահը հավաստիացրել է, որ Վրաստանն իր մեծ ներդնումն ունի աշխարհում խաղաղության հաստատման գործում:
«Մենք միասին պետք է աշխատենք այն հարցերի շուրջ, որոնք նպաստում են տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: Պետք է պայքարենք ու աջակցենք, որպեսզի խաղաղություն տիրի Ուկրաինայում, Մոլդովայում: Պետք է մեր ներդրումն ունենանք նաև Սիրիայում, ինչպես նաև Աֆղանստանում և Իրաքում կայունություն հաստատելու գործում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Ամփոփելով 2015 թվականը, Մարգվելաշվիլին խոսել է նաև ընթացիկ տարվա ձեռքբերումների մասին, մասնավորապես շեշտելով Եվրաինտեգրման գործընթացներն ու Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների բարելավումը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարությանն ուղղված նվաճումները: