Սաբուրթալոյի թիվ 24 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքն է կատարել Գիորգի Կվիրիկաշվիլին: Վրաստանի վարչապետն ընտրության էր եկել տիկնոջ և երեխաների հետ:
«Ձայնս տվել եմ այն Թբիլիսիի համար, որտեղ ապրելը հաճելի է, որտեղ հանրային տրանսպորտը կարգավորված է, որտեղ կանաչ գոտիներ կան, որպեսզի մեր քաղաքացիներն ազատ շնչեն, որտեղ կարգավորվում է կրթական համակարգը, որտեղ շատ բարձր տնտեսական աճ է, որտեղ գործարարներն ուրախ են բիզնես սկսել, որտեղ կյանքը եռում է: Ես քվեարկել եմ էլ ավելի լավ Թբիլիսիի համար և վստահ եմ, որ այդպես էլ կլինի»: