Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Շվեյցարիայի Ազգային խորհրդի ղեկավար Կրիստա Մարկվալդերի հետ:
Կողմերը քննարկել են Վրաստանի և Շվեիցարիայի համագործակցության հեռանկարների մասին հարցեր: Շոշափել են նաև արևելյան համագործակցությանը վերաբերվող խնդիրներ: Քննարկվող թեմաներից է եղել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացումը:
Վրաստանի վարչապետն ընդգծել է Վրաստանի լեռնային շրջանների զարգացման ծրագրերում Շվեյցարիայի դերակատարությունը` նշելով, որ ծրագրերը հիմնականում իրականացվել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ:
Կվիրիկաշվիլին Շվեյցարիայի ազգայի խորհրդի նախագահին ներկայացրել է կառավարության մշակած 4 կետից բաղկացած գործունեության ծրագիրը, ինչը բարեփոխումներ է նախատեսում տնտեսության, կրթության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում:
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանը, բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաներ: Տեղեկացնում է «News.ge»-ն: