Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է Լիտվայի կանցլեր Ալգիրդաս Ստոնչայտիսի հետ, այս մասին տեղեկացնում է ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:
Ըստ տեղեկատվության՝ հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Պուոջունասին և Լիտվայի կառավարության արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մինդաուգաս Զիկուսին:
Նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպումը կրել է ճանաչողական բնույթ: Նախարարը Լիտվայի Հանրապետության ներկայացուցիչներին տեղեկացրել է վերջերս իրականացված և իրականացվելիք բարեփոխումների, ինչպես նաև պլանավորված ծրագրերի մասին: