
Մայիսի 9-ին Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգի են այցելել ռուսական «Գիշերային գայլեր» խմբի բայքերները:
Նրանք ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին, լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ Թբիլիսի են ժամանել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշելու նպատակով:
Վրաստանի «Օկուպացացված տարածքների մասին» օրենքը խախտելու վերաբերյալ հարցին ի պատասխան խմբի անդամներից մեկը նշել է, որ սահմանը հատելիս իրենց մոտ ոչ մի խախտում չի արձանագրվել:
Հիշեցնենք՝ Վրաստանի ՆԳՆ-ը «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչներին անցած շաբաթ չէր թույլատրել մուտք գործել երկիր: