«Երբ կա կոնկրետ տեղեկատվություն կոնկրետ ակումբում կյանքին սպառնացող թմրամիջոցների տարածման հնարավորության մասին, այդ դեպքում ոստիկանությունը կարող է համապատասխան գործողություններ իրականացնել», — այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով Թբիլիսիի գիշերային ակումբների շուրջ զարգացումներին:
Կոբախիձեն իր հարգանքն է արտահայտել Ռուսթավելի պողոտայում անցկացվող ցույցի մասնակիցների նկատմամբ՝ նշելով, որ իշխանությունների առաջնահերթ խնդիրն է երիտասարդներին ինքնորոշման միջոց տալը։
«Ինչ վերաբերում է երեկ և այսօր Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններին, ապա առաջին հերթին ասեմ, որ պետությունը և իրավապահ մարմինները գործառույթ ունեն և պահանջվում են կոնկրետ միջոցներ ձեռնարկել: Երեկ խոսել ենք երիտասարդների շահերի պաշտպանությանն ուղղված հատուկ գործողություն իրականացնելու անհրաժեշտության մասին», — ասել է Կոբախիձեն:
Ըստ խորհրդարանի խոսնակի՝ եղել է տեղեկատվություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ և ներքին գործերի նախարարությունը պատասխանատու էր կիրառել համապատասխան գործողություններ, ինչը «սովորական պրակտիկա է և տարբեր երկրների ակումբներում ևս հաճախ է լինում»: