Նախորդ տարվա միեւնույն ցուցանիշի համեմատ, 2016թ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Վրաստանից գինու արտահանման ծավալները աճել են 37 %-ով: Ինչպես տեղեկացրել է Գյուղատնտեսության նախարարությունը, 2016թ հունվար-հոկտեմբերի դրությամբ, Վրաստանից 38 մլն 392 հազար 510 շիշ գինի է արտահանվել աշխարհի 50 երկրներ: Հաշվետու ժամանակահատվածում արտահանվել է 88,3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ գինի, ինչը՝ 14 %-ով գերակշռում է նախորդ տարվա ցուցանիշին: Ըստ նախարարության տեղեկատվության, արտահանման աճ է նկատվել ինչպես Եվրամիության երկրներ, այնպես էլ Չինաստան եւ այլ ուղղություններով:
Նշվում է նաեւ, որ վերջին 10 ամիսների ընթացքում աշխարհի 16 երկրներ է արտահանվել 7 մլն 129 հազար 158 շիշ բրենդի, ինչը՝ 31%-ով գերազանցում է 2015թ միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշին: Արտահանված բրենդիի գումարային չափը կազմում է 16,3 մլն ԱՄՆ դոլար: Գյուղատնտեսության նախարարության տեղեկատությամբ, ընդհանուր առմամբ, վրացական գինու, բրենդիի, ճաճայի եւ սպիրտի արտահանման արդյունքում ստացված եկամուտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 148,3 մլն ԱՄՆ դոլար: