Վրացական քաղաքական կուսակցությունները ֆինանսավորվում են սև փողերով, «palitra news»-ի «360 աստիճան» հաղորդաշարում հայտարարել է փորձագետ Գիա Խուխաշվիլին:
Ըստ նրա` ի դեմ «Գիրչի» կուսակցության` վրաստանյան քաղաքական դաշտում նախադեպ է հայտնվել, որ կուսակցությունը փորձում է օրինականցնել իր ծախսերը, որքանով է դա ստացվում, այլ հարց է.
«ես կարծում եմ, որ կուսակցություններում ավելի մեծ գումարներ են մուտք լինում. հիմնականում վրաստանյան քաղաքանության մեջ սև փողեր են պտտվում»:
Փորձագետը վստահ է` վրաց քաղաքական գործիչները միմյանց հետ համաձայնում են միայն մեկ հարցում` լուռ աչք փակել ֆինանսավորման խնդիրների վրա.
«Դոնորների 90 տոկոսը միայն անուններ են, իրականում կուսակցությունները ֆինանսավորվում են կոնրետ գործարարների և հետաքրքված խմբերի կողմից, որոնք չեն ցանկանում երևալ այդ գործընթացում և դրա համար ինչ-որ դեմքեր են գտնում: Այդ գումարները տրամադրվում են, որպեսզի օրենքը չխախտվի: Ամենավատն այն է, որ խաղի այսպիսի կանոնները կուսակցությունների միջև գոյություն ունեցող միակ համաձայնությունն է: Լուռ համաձայնությունը հանցագործություն է»: