Գերմանիայի զինված ուժերը չեն մասնակցի Սիրիայում ԱՄՆ-ի հնարավոր նոր հարվածներին։ Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Գերմանիան չի մասնակցի ռազմական գործողություններին: Այս պահին ԱՄՆ-ն վերջնական որոշում չի ընդունել Սիրիային հարվածելու առնչությամբ»-հայտարարել է Մերկելը:
Նրա խոսքով, Արևմուտքը միասնական ուժերով պետք է արձագանքի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման հարցին:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանի Դումա քաղաքում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման պատճառով ավելի քան 70 մարդ է զոհվել: Ըստ ԱՄՆ-ի, կատարվածի պատասխանատվությունը կրում է Ասադի վարչակարգը: Պաշտոնական Դամասկոսը հերքում է մեղադրանքը: Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ասադի վարչակարգը նման քայլի համար 48 ժամվա ընթացքում լուրջ պատասխան կստանա։
Նյութի աղբյուրը՝ interpresnews.ge