«Interpressnews»-ը. հղում անելով գերմանական «Die Zeit» պարբերականին, գրում է. «Այն բանից հետո, երբ Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը,շատ մարդիկ թուրքական ծագմամբ բոլոր գերմանացի պատգամավորներից խոստացել են վրեժ լուծել: «Կանաչների կուսակցությունից» պատգամավոր Օզկան Մուլտուն, ելույթ ունենալով գերմանական հեռուստատեսություններից մեկում, խոսել է մեծ սպառնալիքի մասին, որի առջև կանգնել են թուրքական արմատներով պատգամավորները: Անկարայի քաղաքապետը Թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ բոլոր նշված պատգամավորներն են: Հազարավոր օգտատերեր տարածել են լուսանկարը` կոչ անելով հաշվեհարդար տեսնել պատգամավորների հետ:
Մուլտուն մտահոգություն է հայտնել, որ թուրքերի մոտ իշխանությունների կողմից այս քայլը կարող է դիտարկվել որպես գործողության ուղեցույց. «Այդպիսի խելագարների ձեռքով Թուրքիայում շատերն են մահացել» : Կրակի վրա յուղ են լցրել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մեկնաբանությունները. նա ոչ միայն քննադատել է Բունդեսթագի որոշումը, այլև թուրքական ծագմամբ պատգամավորներին անվանել է Թուրքիայում արգելված` Քրդական աշխատավիրական կուսակցության` «PKK»-ի հետեւորդ: Քննադատության մեծ մասը բաժին է հասել «Սայուզ 90» կուսակցության համանախագահ Ջեմ Օդզեմիրին, որի ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարել է, թե քաղաքական գործիչը երբեք այսքան մահվան սպառնալիք չէր ստացել: Բեռլինի նրա բնակարանի մոտ ոստիկանական ուժերի կողմից ուժեղացված ծառայություն է իրականացվում: