
Վիզային ռեժիմի խախտման հետևանքով Գերմանիայից Վրաստանի շուրջ 50 քաղաքացու են վտարել: Վտարվածները նախօրեին Վրաստան են բերվել հատուկ չվերթով:
«Գերմանիայի տարածքից իրականացվել է երկրում ապօրինի գտնվող Վրաստանի քաղաքացիների վտարում: Իրավունք չունեմ ասել, թե կոնկրետ քանի հոգի են: Այս ամենի պատճառն այն է, որ Վրաստանի քաղաքացիներն օթեւան հայցելու իրավունք չունեն»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի քաղաքացիների վտարման մոնիտորինգ իրականացնող «Ֆրոնտնեքս» կազմակերպության ներկայացուցիչ Իրմա Ցիրուան: