Գեորգի Մղեբրիշվիլին կղեկավարի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Մղեբրիշվիլին նշանակվել է արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ հատուկ ասուլիսի ընթացքում: ԱԻ կառավարման կենտրոնը կձևավորվի Ճգնաժամային  կառավարման խորհրդի և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության միավորման արդյունքում: Նորաստեղծ այս  ծառայությունը  ենթարկվելու է երկրի վարչապետին:  Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին, դա լինելու է օպերատիվ գործառույթներով և համապատասխան տեխնիկայով հագեցած ծառայություն:

 

Թողնել պատասխան